Մոսկվան, Թեհրանը և Բաքուն աշխատանքային խումբ կստեղծեն «Հյուսիս-Հարավ»-ի համար |tert.am|

tert.am: Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի ներկայացուցիչները պայմանավորվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում բեռնափոխադրումների հարցով ստեղծել աշխատանքային խումբ և ստուգել սահմանային ու մաքսային տերմինալները ռուս-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական սահմաններին:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանում Ռուսաստանի Դաշնության առևտրային առաքելությունում Դաղստանի կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Տանաևը, որը ռուսական պատվիրակության կազմում մասնակցել է աշխատանքային խմբի  ձևավորմանը նվիրված փորձագետների հանդիպմանը։

«Մենք Դերբենտում փորձագիտական մակարդակով եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունների միջև և ստուգել մաքսային ու սահմանային կետերը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով