Մոսկվան բալիստիկ հրթիռներ է ձեռք բերել Փհենյանից. Սպիտակ տուն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների հետախուզության պաշտոնյաները պարզել են, որ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմում օգտագործելու համար բալիստիկ հրիթռներ է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից և ցանկանում է փոքր հեռահարության հրթիռներ ստանալ Իրանից, հայտարարել է Սպիտակ տունը:

Ինչպես հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, վերջերս գաղտնազերծված հետախուզական տվյալները վկայում են, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին մատակարարել է մի քանի բալիստիկ հրթիռ և դրանք արձակելու կայանքներ:

Ռուսական զորքերն առնվազն մեկ այդպիսի հրթիռ են արձակել Ուկրաինայի վրա դեկտեմբերի 30-ին, ասել է Քիրբին:

Նրա խոսքով՝ բալիստիկ հրթիռների վերաբերյալ Ռուսաստան-Իրան գործարքն էլ «ակտիվորեն առաջ է գնում», թեև դեռ ամբողջականացված չէ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով