Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու առանձին փաստաթղթից, չնայած Ռուսաստանը հանդես է գալիս միասնական փաստաթղթի օգտին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ փաստաթղթերից մեկը պետք է վերաբերի երկրի անվտանգության երաշխիքներին, մյուսը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին։

«Իրավիճակը երկրում շատ ծանր է։ Մեր զինվորներն արգելափակված են։ Եթե Ռուսաստանը ոչնչացնի Մարիուպոլը պաշտպանող ուկրաինացի զինվորականներին, հետագա խաղաղ բանակցություններն անհնար կդառնան։ Մեր տարածքները և ժողովուրդը սակարկման ենթակա չեն»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով