Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի կողմից առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռներով հարվածից հետո Կիևը Ուկրաինա – ՆԱՏՕ խորհրդի նիստ է հրավիրել, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

«Եվ անխոս, շեշտը դրվելու է մեր պաշտպանունակության ամրապնդման, մեր օդային վահանի ամրապնդման վրա», – շեշտել է Սիբիգան։

Ուկրաինացի պաշտոնյան հավելել է, որ նման սպառազինության կիրառումը «ռուսական ագրեսիայի լուրջ էսկալացիա է, խաղաղ բնակչության համար ռիսկերի ավելացում և, իհարկե, նաև լուրջ մարտահրավեր համընդհանուր անդրատլանտյան անվտանգությանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով