Մոսկվայից Երևան ուղևորվող «Բոինգ 737»-ը տեխնիկական խնդրի պատճառով վերադարձել է «Շերեմետևո» |tert.am|

tert.am: Մոսկվայից Հայաստան ուղևորվող «Բոինգ 737» ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան՝ առջևի շասսի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին դեկտեմբերի 18-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները:

««Բոինգ 737»-ը, որն ուղևորվում էր Երևան, վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան», – ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ թռիչքի ժամանակ միացել է դիմացի շասսի կառավարման խափանման սենսորը։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով