Մոլդովայի օդանավակայանում կրակ բացած տղամարդը մեղադրվում է Տաջիկստանում բանկի փոխնախագահի առևանգման մեջ |news.am|

news.am: Մոլդովայի օդանավակայանում կրակ բացած Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովը մեղադրվում է Տաջիկստանում «Օրիոնբանկի» փոխնախագահ Շուհրաթ Իսմաթուլոևի առևանգման մեջ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ Իսմաթուլոևի առևանգումը տեղի է ունեցել այս տարի հունիսի 23-ին։

«Այդ օրը տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել և օպերատիվ-քննչական խումբ ձևավորվել՝ տվյալ հանցանքի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Քննության ընթացքում պարզվել է, որ Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Քարիմի Աշուրովը (ծնված 1980թ․) տվյալ հանցանքը կատարելուց հետո փախել է Մոլդովա Թուրքիայի միջոցով՝ նպատակ ունենալով հետագայում թաքնվել ԵՄ երկրներում։

Մոլդովայի պետական սահմանը հատելիս նրան ձերբակալել են, նա խլել է իրավապահներից մեկի ատրճանակն ու կրակ բացել։ Մոլդովայի երկու իրավապահ սպանվել է, ուղևորներից մեկը վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեյսին։

Հակաահաբեկչական գործողության ժամանակ Աշուրովը վնասվածք է ստացել։ Վերջինս այս գործողությանն է գնացել այն բանից հետո երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել հանրապետություն։

Հետաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով