Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է եվրաինտեգրման հանրաքվեի արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի Սահմանադրական դատարանը հինգշաբթի հաստատել է երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի արդյունքները։ Այն անցկացվել է հոկտեմբերի 20-ին՝ նախագահի ընտրության հետ միաժամանակ։ Քաղաքացիները պետք է պատասխանեին հարցին. «Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրական փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը անդամակցի ԵՄ-ին»։

Ըստ ԿԸՀ-ի՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 50,72 տոկոս՝ 1531392 ընտրող։ Նրանցից 749719 ընտրող (50,35%) քվեարկել է Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին դրույթ մտցնելու օգտին, 739155-ը (49,65%) դեմ է արտահայտվել:

Այսպիսով, Մոլդովայի Սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելու, այդ թվում՝ Սահմանադրության նախաբանում գրվելու է, որ «Եվրոպական ինտեգրումը Մոլդովայի Հանրապետության ռազմավարական նպատակն է»։

Ավելի վաղ Մոլդովայի ընդդիմադիր կոմունիստների և սոցիալիստների կուսակցությունները կոչ էին արել չճանաչել հանրաքվեի արդյունքները, քանի որ դրա անցկացման ընթացքում «զանգվածային խախտումներ են եղել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով