Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը նախագահի ընտրությունում |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքները և գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակը: 

«Ընտրված է հայտարարվում «Գործողության և համերաշխության կուսակցության» առաջադրած թեկնածու Մայա Սանդուն, որը երկրորդ փուլում հավաքել է ամենաշատ ձայները՝ 930139 քվե»,- ասված է ԿԸՀ նախագահ Անժելիկա Կարամանի հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում շաբաթ օրվանից՝ նոյեմբերի 9-ից, և ուղարկվում է Սահմանադրական դատարանի հաստատմանը: Միևնույն ժամանակ, որոշումը կարող է բողոքարկվել երեք օրվա ընթացքում Քիշնևի բողոքարկման պալատում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով