Մոլդովայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել |tert.am|

tert.am: Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ ես հրաժարական եմ տալիս փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնից՝ երկրի նախագահ Մայա Սանդուի կողմից դրված արտաքին քաղաքական նպատակները հաջողությամբ իրականացնելուց հետո, և այս փուլում ինձ դադար է անհրաժեշտ», – ասել է Պոպեսկուն մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ պաշտոնը թողնելուց հետո ինքը կշարունակի աջակցել կառավարությանն ու նրա թիմին եվրաինտեգրման գործընթացում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով