Մոդին Բայդենի հետ քննարկել է Ուկրաինա այցը |azatutyun.am|

azatutyun.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 26-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինա իր այցը:

Հնդկաստանի վարչապետը օգոստոսի 23-ին այցելել է Կիև և նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել, որ «ոչ մի խնդիր չպետք է լուծվի մարտի դաշտում»։

Բայդենին տեղեկացնելով իր ուղևորության մասին՝ Մոդին «կրկնել է Հնդկաստանի հետևողական դիրքորոշումը երկխոսության և դիվանագիտության օգտին և լիակատար աջակցություն է հայտնել խաղաղության և կայունության վաղ վերադարձին», ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է «ցանկացած այլ երկրի, որը ցանկանում է օգնել» Զելենսկիին արդար խաղաղության հասնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով