Մհեր Գրիգորյանի և ՎԶԵԲ պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Մատտեո Պատրոնեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային գործող ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին, որը շուտով ավարտում է իր լիազորությունները՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում իր պատասխանատու պաշտոնում կատարված աշխատանքի համար:

Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային էներգետիկ խոշոր ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ընթացքին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով