Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր։

Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է ԵՏՀ խորհրդի որոշում, ըստ որի հնարավորություն է ընձեռվել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք անվավոր տրանսպորտային միջոցների օտարերկրյա արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծվող M1 և M1G կարգի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումն իրականացնել ազգային կարգավորումների համաձայն: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով