Մի քանի տասնյակ քաղաքացիներ «Կիլիկիա» ավտոկայանի մոտ ճանապարհը փակել էին՝ ի նշան բողոքի |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Մի քանի տասնյակ քաղաքացիներ «Կիլիկիա» ավտոկայանի մոտ ճանապարհը փակել էին` ի նշան բողոքի։ Տեղեկությունը Sputnik Արմենիա-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ժամեր շարունակ «Կիլիկիա» ավտոկայանից մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում ուղևորվել մարզեր։

Նշվում էր, որ ոլորտը կարգավորող տեսչական մարմնի կողմից «գծերի» ստուգում է եղել, հայտնաբերվել են խախտումներ։

«Մոտ 30 քաղաքացի ավտոկայանի մոտ ճանապարհ էին փակել, որոշ ժամանակ անց ոստիկանները ճանապարհը բացել են: Այժմ երթևեկությունը վերականգնված է»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով