Միրզոյանը ողջունել է Յոթի խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է G7-ի արտգործնախարարների՝ Իտալիայում հանդիպման ավարտին տարածած հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:

«Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել Յոթի խմբի երկրների արտգործնախարարների կոմյունիկեում»,- X-ի միկրոբլոգում նշել է նախարարը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով