Միրզոյանը Շվեյցարիայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ-ի ջանքերը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման քննարկումների կենտրոնում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ կողմից ներդրված ջանքերը։ Արարատ Միրզոյանը ընդգծել է պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրության և այդ տարբերակով պայմանագրի ստորագրման առաջարկի՝ ՀՀ-ի կողմից ներկայացման հիմքում դրված կառուցողական մոտեցումը։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով