Միրզոյանը երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Կոլոննայի և Իդալգոյի հետ

Փարիզի Խաղաղության 6-րդ համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցա հակիրճ մտքեր փոխանակել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը մեր մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Փարիզում տեղի է ունեցել «Խաղաղության 6-րդ համաժողովը», որին մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի էթնիկ զտմանը, բռնի տեղահանությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով