Միջուկային ծրագրի ճակատագիրը Վաշինգտոնի ձեռքում է․ Խաթիբզադե |azatutyun.am|

azatutyun.am: «2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի ճակատագիրը կախված է Վաշինգտոնից», – այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադեն։

«Գնդակն այժմ ամերիկացիների դաշտում է», – ասել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ ընդգծելով, որ առանցքայինը Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերացման հարցն է:

Խաթիբզադեն նաև հաստատել է, որ արդեն այս շաբաթ Պարսից ծոցի երկրներից մեկում բանակցությունների նոր փուլ կկայանա։ «Այդ բանակցություններն ուղղակի բնույթ չեն կրի և նվիրված կլինեն ոչ թե բուն միջուկային խնդրին, այլ պատժամիջոցների վերացմանը», – նշել է Խաթիբզադեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով