Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են տեղումներ

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։

Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով