Միջազգային քրեական դատարանի որոշումն արդարացված է, սակայն ԱՄՆ-ն դատարանը միջազգային մակարդակով չի ճանաչում. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին:

«Կարծում եմ, որ դա արդարացված է: Բայց հարցն այն է, որ դատարանը միջազգային մակարդակով մեր կողմից ճանաչված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ փաստարկ է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային օրդերներ է տվել՝ նշելով, որ նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով