ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» և «Վարդաշեն»քրեակատարողական հիմնարկներ։
 
ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ:
 
«Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
 
Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով