ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Սոթքում վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու նախօրեին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։

Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից, պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են զինծառայողների առողջական վիճակին, նրանց տրամադրվող բժշկական օգնությանը։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել վիրավորում ստացած զինծառայողների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև քննարկվել նրանց հուզող հարցերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով