ՄԻՊ-ի հետ հանդիպմանը անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամները բարձրացրել են ԴՆԹ փորձաքննությունների և այլ հարցեր

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպում է ունեցել 44-օրյա մարտական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամների հետ:
 
Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքի անդամները բարձրացրել են մի շարք խնդիրներ՝ կապված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի վերաբերյալ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ծնողների բարձրացրած հարցերը իր անմիջական ուշադրության ներքո են, և Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին հուզող հարցերի շուրջ պարբերաբար հանդիպումներ ունենալու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով