ՄԻՊ-ը խնդիր է տեսնում ՀՀ-ում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված խնդիր է տեսնում։

Մանասյանը այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Ես ընդհանրապես խնդիր տեսնում եմ Հայաստանում կալանքը որպես միջոց հաճախակի դեպքերում կիրառելու հետ կապված։

Այո, ես պետք է համաձայնեմ այն գաղափարին, որ կալանքը պետք է լինի այն խափանման միջոցը, որը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- ընդգծեց Մանասյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով