ՄԻՊ աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակն անցկացնում են ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց

ՄԻՊ աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակն անցկացնում են ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հասանելի պայմանների ստեղծումը և աշխատակազմի կարողությունների զարգացումը։ Այդ նպատակով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպվել է ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց:

 Մասնակցում են ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամներն ու ՄԻՊ աշխատակիցները:

Դասընթացի շրջանակում մասնակիցներին փոխանցվում են լսողության խանգարում ունեցող անձանց հետ հաղորդակցվելու գիտելիքներ։

Պարապմունքներն իրականացվում են առցանց ձևաչափով, մեկնարկել են հուլիսի 1-ին և տևելու են 3 ամիս։ Նախատեսված են նաև դեմառդեմ հանդիպումներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով