«Մինսկի և Բաքվի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: «Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», – այսօր Մինսկում, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Մինսկի և Բաքվի բարեկամությունը «միջազգային իրավունքի որևէ նորմ չի խախտում»։

«Չնայած միջազգային ասպարեզում առկա տարատեսակ վայրիվերումներին, Դուք ինչպես նաև իմ մերձավոր բարեկամ և եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանաք՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան», – դիմելով Ասադովին՝ հայտարարել է Լուկաշենկոն։

Ասադովը երեկ է ժամանել Մինսկ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով