Մինսկը և Մոսկվան փաստաթղթեր են ստորագրել Բելառուսում ռուսական միջուկային զենքի պահպանման վերաբերյալ |news.am|

news.am: Բելառուսի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները Մինսկում հանդիպման ժամանակ փաստաթղթեր են ստորագրել Բելառուսի տարածքում ռուսական ոչ ռազմավարական միջուկային միջոցի տեղակայման կարգի վերաբերյալ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Վիկտոր Խրենինը եւ Սերգեյ Շոյգուն քննարկել են նաեւ «ռազմաքաղաքական իրավիճակը եւ պաշտպանության գերատեսչությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը»։

Շոյգուն Բելառուսն անվանել է Ռուսաստանի «հավատարիմ դաշնակից եւ հուսալի  գործընկեր» եւ ասել, որ երկու երկրները միասին կդիմակայեն «կոլեկտիվ Արեւմուտքին», որն իբր չհայտարարված պատերազմ է մղում իրենց դեմ։ Միեւնույն ժամանակ, Շոյգուն նշել է, որ խոսքը Բելառուսին միջուկային զենքի փոխանցման մասին չէ. դրա կիրառման որոշումը կայացնելու է Մոսկվան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով