Մինսկը ՀԱՊԿ-ի հարցով ծանուցում չի ստացել Երևանից. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Բելառուսը Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարցով։ ԲԵԼՏԱ գործակալությանն այս մասին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):

«Մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ», – ասել է Գլազը։

Նրա խոսքով` Մինսկը արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն է ակնկալում նաև հետագայում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով