Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին

Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Այս մասին «X»-ում հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին, – նշել է ԱԳՆ-ն։

Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։

Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով