Մի՛ թռեք Թուրքիա, եթե արդեն այնտեղ եք, շո՛ւտ վերադարձեք. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է համերկրացիներին |tert.am|

tert.am: Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի հայտարարել է, որ Ստամբուլ այցելած իսրայելցիները պետք է հեռանան Թուրքիայի մայրաքաղաքից, ինչը պայմանավորված է Իրանի կողմից սպառնալիքների պատճառով, գրում է The Jerusalem Postը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ իսրայելցիները չպետք է այցելեն Ստամբուլ: Նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ հրապարակվել են տեղեկություններ առ այն, թե Իսրայելն ու Թուրքիան անցյալ ամիս կանխել են իրանական ահաբեկչությունը Ստամբուլում։

Լապիդն ասել է, որ Իսրայելի անվտանգության կազմակերպությունները, ԱԳՆ-ն և վարչապետի գրասենյակը փորձում են փրկել իսրայելցիների կյանքը:

«Այս ահաբեկչություններն ուղղված են հանգստի մեկնած իսրայելցիներին։ Նրանք դիտավորյալ  Իսրայելի քաղաքացիներին  են ընտրում առևանգելու կամ սպանելու համար: Դա կարող է պատահել ցանկացածի հետ: Դա իրական և անմիջական վտանգ է», – ասել է Լապիդը Կնեսետում «Յեշ Աթիդ» խմբակցության հանդիպման ժամանակ:

«Մենք կոչ ենք անում իսրայելցիներին չթռնել Ստամբուլ, եթե դրա կարիքը չկա, մի՛ թռեք Թուրքիա: Եթե արդեն Ստամբուլում եք, որքան հնարավոր է շո՛ւտ վերադարձեք Իսրայել… Եթե պլանավորել եք թռիչք կատարել դեպի Ստամբուլ, չեղարկե՛ք», – ասել է ԱԳ նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով