Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը հրդեհվել է. կան տասնյակ զոհեր, տուժածներ |armtimes.com|

armtimes.com:

Սաուդյան Արաբիայում ուխտավորների ավտոբուսը Մեքքա տանող ճանապարհին վթարի է ենթարկվել, կա առնվազն 20 զոհ, մոտ 30 տուժած:

Ըստ Arabnews-ի՝ ողբերգական վթարը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում Ասիր նահանգի Աքաբաթ Շաար քաղաքում։ Ավտոբուսը դուրս է եկել Խամիս Մուշեյթից և շարժվել դեպի Աբհա։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի արգելակային համակարգի անսարքությունը։ Վարորդը կորցրել է կառավարումը, բախվել ցանկապատին, որից հետո ավտոբուսը շրջվել է և բռնկվել։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից շատերն այրվածքներ են ստացել։

Ավտոբուսը ուղեւորվում էր Մեքքա՝ տեղափոխելով ուխտավորների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով