Մեր չեզոքությունը և անկողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանում բխում է բոլոր երեք երկրների շահերից. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին:

Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը:

«Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ։

Վրաստանը չի կարող կողմնակալ լինել։ Մենք 100 տոկոսով չեզոք ենք և այս իրավիճակում կողմերից ոչ մեկին չենք աջակցի», – ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթ են Վրաստանի դիրքորոշմանը:

«Մեր պաշտպանական մեխանիզմներն են չեզոքությունը և անկողմնակալ դիրքորոշումը։

Դա կարևոր է մեր տարածաշրջանում և բխում է բոլոր երեք երկրների շահերից», – ասել Է Ղարիբաշվիլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով