Մեր նպատակն է նպաստել Հայաստան այցելուների թվի ավելացմանը և ներքին զբոսաշրջության խթանմանը. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Զբոսաշրջության կոմիտեի գործընկերները հանդիպում են ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին նախարարը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
 
«Մեծապես կարևորում եմ զբոսաշրջության դերը երկրի տնտեսության զարգացման գործում և վստահ եմ, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս Հայաստանի զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու աշխարհին։
 
Մեր նպատակն է կայուն զարգացման միջոցով նպաստել Հայաստան այցելուների թվի ավելացմանը, ներքին զբոսաշրջության խթանմանը և զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը»,- գրել է Քերոբյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով