Մենք չունենք խաղաղության գործընկեր, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է՝ «Ուժն է ծնում իրավունք»․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

ԱԳ նախարար Արարատ Միզոյանն X-ի իր միկոբոլգում անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին։ Նա նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին ցույց է տալիս բացահայտ արհամարհանք Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ:

«Ուղերձը  հստակ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, և մենք կարող ենք պատերազմել, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել: Միջազգային հանրությունը,
ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ուժեղ քաղաքական կամք՝ դատապարտելու համար սա»,- գրել է Միզոյանը։

Նա նաև խոսել է խաղաղության հասնելու ջանքերի մասին․ «Իմ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և պատշաճ արձանագրված ջանքեր է գործադրել այդ նպատակով։ Ավաղ, մենք չունենք խաղաղության գործընկեր, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է, որ «Ուժն է ծնում իրավունք», և շարունակ ուժ է կիրառում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով