armenpress.am: Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, և այս իմաստով «3+3» ձևաչափը երկրի համար կարևոր է:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր է»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական հարաբերությունները չե՞ն քննարկվելու այդ հարթակում, քանի որ այլ հարթակներում արդեն քննարկվում են՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Պետք չէ ասել, թե միանշանակ որևէ այլ տեղ չի քննարկվելու խաղաղությունը, տարածաշրջանի անվտանգությունը:Դա սխալ կլինի»:
Ըստ նրա՝ տարածաշրջանի անվտանգությունը պետք է քննարկել նաև տարածաշրջանում:
«Ես դեռ «3+3»-ը համարում եմ որպես սկսնակ ֆորմատ»,-ասաց ԱԺ նախագահը: