Մենք որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Մենք ասել ենք, որ որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար:

«Հույս ունենք՝ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա եւ բացի այն հայտարարություններից, որ խաղաղություն են ուզում, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ պատմական շանս չկա, կկարողանան ինչ-որ քայլ անել, որը կբերի ռեալ, շոշափելի խաղաղության»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով