Մենք խելքներս չենք կորցրել, և մեզ հաշիվ ենք տալիս, թե ինչ է միջուկային զենքը. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանը գիտակցում է միջուկային զենքի կիրառման վտանգը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի  անդամների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք խելքներս չենք կորցրել, և մեզ հաշիվ ենք տալիս, թե ինչ է միջուկային զենքը»,- ասել է ՌԴ նախագահը` նշելով, որ Ռուսաստանը չէ, որ սկսել է խոսել  այս տեսակի զենքի կիրառման հնարավորության մասին։

«Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասն ուղղակիորեն հրապարակավ ասաց, որ պատրաստ է դա անել։ Սրան ի պատասխան՝ ես ստիպված էի նաև որոշ բաներ ընդգծել», – ասել է ՌԴ նախագահը։
 Նա ընդգծել է, որ Թրասի հայտարարությունը ոչ ոքի չի նկատել:

«Իսկ այն, ինչ մենք ասում ենք, անմիջապես ընդգծում են, և այդ հայտարարությունները սկսում են վախեցնել ամբողջ աշխարհին»,- հավելել է պետության ղեկավարը։

Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ միայն միջուկային զենք ունի, այլև «ավելի առաջադեմ ու ժամանակակից վիճակում է, քան ցանկացած այլ միջուկային երկիր»։

Շարունակությունը՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով