«Մենք երբեք չէինք մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է». Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանում երբեք չէին մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է», – RTVI հեռուստաընկերության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի և Ստոկհոլմի միջև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները։

«Մենք դատում ենք ըստ արված գործերի և հետևություններ ենք անում», – նշել է Զախարովան։

Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են եկել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով