Մենք եվրոպական ապագա՞ ենք ուզում, թե՞ ռուսական ստրկություն․ Վրաստանի նախագահը դիմել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղեձով դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով պատրաստվել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դրանք անվանելով «հանրաքվե» Վրաստանի ապագայի համար․

«Մենք եվրոպական ապագա՞ ենք ուզում, թե՞ ռուսական ստրկություն։ 84 հոգի չի կարող սա որոշել, բայց մենք կարող ենք. մենք, բոլորս միասին»:

ԵՄ-ն հայտարարություն է տարածել՝ «խոր ափսոսանք» հայտնելով վետոն չեղարկելու որոշման համար․

«Օրենքը հակասում է ինը քայլերից առնվազն երեքին, որոնք ԵՄ-ն նախանշել էր Վրաստանին անդամակցության համար: Մենք շարունակում ենք կանգնել վրաց ժողովրդի կողքին և ընդունում ենք ճնշող մեծամասնության ընտրությունը՝ հանուն իրենց երկրի եվրոպական ապագայի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով