factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում է ՀՀ-ի 268 դատավորներից 146-ը: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է:
Որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Հովսեփյանը և Գայանե Մազմանյանը: