Բրյուսելում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպումն անցկացվում է ԵՄ կենտրոնակայանում։
Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահի հետ հանդիպում էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։