Մեկնարկել է ԱԺ նիստը․ օրակարգում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Այսօրվա նիստերի օրակարգում 23 հարց կա։

Ընդդիմադիր  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները նույնպես մասնակցում են այսօրվա նիստերին։

Այսօրվա նիստերի օրակարգում է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով