Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը․ օրակարգում է Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան:

Օրակարգում են Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցերը։ Հարցը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Օհանյանն ու Չարչյանը ներկա չեն նիստին։

Ընդդիմությունից ներկա է միայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Նշենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազը պատգամավորներ Արմեն Չարչյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ նախագահին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով