Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նախկին մարմնամարզիկ Ալինա Կաբաևայի և ևս 11 անձանց նկատմամբ, որոնք, ըստ բրիտանական իշխանության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև Կաբաևայի տատը, Պուտինի նախկին կին Լյուդմիլա Օչերետնայան, նախագահի հորեղբորորդի Միխայիլ Պուտինն, ինչպես նաև «Գազֆոնդ» կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Յուրի Շամալովը, որին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անվանում է Պուտինի նախկին փեսա Կիրիլ Շամալովի եղբայր։

Պատժամիջոցներն ուղված են «ստվերային ցանցին, որը Պուտինի համար ապահովում է շքեղ կենսակերպ», հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։

«Մենք շարունակելու ենք պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր սատարում են պուտինյան ագրեսիան, մինչև որ Ուկրաինան հաղթանակ տանի», – հավելել է նա։

«Պուտինի պաշտոնական ակտիվները համեստ են, իսկ նրա կենսակերպը ֆինանսավորվում է ընտանիքի, ընկերների և էլիտայի միջոցով։ Պուտինը հույսը դնում է ընտանիքի, մանկության ընկերների և ընտրյալ էլիտայի վրա, որոնք շահույթ ունեն նրա կառավարումից և, իրենց հերթին, աջակցում են նրա կենսակերպին։ Որպես պարգև՝ նրանք ստանում են պետության գործերի վրա ազդելու հնարավորություն», – ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով