Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Չինաստանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանի արտգործնախարար Վան Իի հրավերով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան», – Մաո Նինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պաշտոնյան նաև նշել է, որ «Չինաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների երկարաժամկետ և կայուն զարգացումը համապատասխանում է երկու կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերին, ինչպես նաև հեշտացնում է արձագանքումը գլոբալ մարտահրավերներին, նպաստում է խաղաղությանը և գլոբալ զարգացմանը»: 

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է ՉԺՀ-ի պատրաստակամությունը՝ «համագործակցելու Մեծ Բրիտանիայի հետ՝ գործընկերության կարգավիճակի պահպանման, փոխշահավետության և երկկողմ հարաբերությունների կայունության և երկարաժամկետ զարգացմանը նպաստելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով