Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին ապրիլի 26-ին այցելել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու Ապրիլ 24-ի նշումին եւ ընդհանրապէս Հայաստանի, Արցախի եւ Լիբանանի կացութեան վրայ: Յատկապէս շեշտուեցաւ մեր ժողովուրդի ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը՝ մեզ շրջապատող մարտահրաւէրները միասնաբար դիմագրաւելու յանձնառութեամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով