«Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել․ տարհանվել էր մոտ 5000 քաղաքացի․ ԱԻՆ

Ապրիլի 8-ին՝ ժամը 15։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 5000 քաղաքացու:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր ԱԻՆ-ից նաև հայտնել են, որ ժամը 14։56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: 14։13-ին էլ տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ կա։ Ահազանգերից հետո 1000 քաղաքացի տարհանվել է «Ռոսիա մոլ»-ից, 500-ը՝ «Մետրոնոմ»-ից, դեպքի վայրում են փրկարարներն ու ոստիկանները։ 

Արդեն երեկոյան հաղորդագրություն տարածվեց, որ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 2000 քաղաքացու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով