#մարzoom [օր2]. Կողբ թվային ստուդիան, սպասվող մեծ Վարդավառը, Այրումի արծիվն ու երեխաների երազանքները

մարzoom-ն այցելեց այրումցի Սամվել Պարոնյանին, որն ընկերություն է անում արծվի հետ ու փայտից արծիվներ քանդակում։

Հետո մեզ հյուրընկալեցին «Կողբ» թվային ստուդիայում, որտեղ տեղացիները 3D մոդելավորում են սովորում՝ գյուղում իրենց ապրուստն ապահովելու համար։ Կողբում էլ իմացանք, որ հուլիսի 16-17-ին տեղի է ունենալու Վարդավառին նվիրված Կողբ*Վարդավառ տոնակատարությունը, և սպասվում է կրթական, մշակութային եւ ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն՝ Երեւանից, այլ մարզերից եւ արտերկրից մոտ 3,000 հյուրի մասնակցությամբ։

Դե իսկ մենք հյուրընկալեցինք երեխաների, հետաքրքրվեցինք նրանց մեծ երազանքներով։ Քայլեցինք, հազար ու մի բնապատկեր տեսանք, խոսեցինք ու լսեցինք, լսեցինք ✨

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով