armeniasputnik.am: Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 4 խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։