Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:

Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով