Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 13-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացել, որ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է:

 

Նշվում է, որ փրկարարները սահամանազատել են տարածքը, մանր քարերը հեռացրել ճանապարհից և իրականացրել հերթապահություն՝ մինչ հատուկ տեխնիկայի ժամանումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով